Աջարիան հարուստ է ծովափնյա հանգստավայրերով: Առանձնապես բազմաթիվ են Քոբուլեթիի ու Բաթումիի միջև ընկած ծովափնյա գիծի բնակավայրերը, որտեղ գտնվում են այնպիսի հանգստավայրեր ինչպիսիք են` Չաքվին, Ցիխիսձիրին, Կանաչ հրվանդանը /Մծվանե կոնցխի/, Մախինջաուրին: Այս վայրերը աչքի են ընկնում ինչպես իրենց առողջարարական և բուժիչ (պուլմինոլոգիա, նեվրոլոգիա, կարդիոլոգիա) հատկություններով, այնպես էլ իրենց ֆլորայով և ֆաունայով: Մերձարևադարձային կլիման, լողափերը, տարածաշրջանի ամենահին ու աշխարհում հայտնի բուսաբանական այգիներից մեկը, ինչպես նաև բնության գրկում գտնվող բարձրակարգ հյուրանոցները Ձեր ընտանիքի և բարեկամների անմոռանալի հանգստյան նախապայմաններն են:
Ծովափնյա Աջարիայի կլիման մերձարևադարձային է: Այստեղ մեղմ ձմեռ է և շոգ ամառ: Սև ծովի ափը ավելի խոնավ է, քան Աջարիայի լեռնային շրջանները: Լեռնային Աջարիան աչքի է ընկնում ձյունառատությամբ, այստեղ ձյան բարձրությունը մի քանի մետրի է հասնում: Սա է պատճառը, որ ամռանը ջերմաստիճանը ավելի ցածր է` ցածրավայրերում (24oC) և բարձրավանդակում (19oC): Սակայն , ձմռանը ծովափնյա Աջարիայում միջին ջերմաստիճանը` 5oC, երբ լեռնային շրջաններում հասնում է 3oC:
Գարունը
Տաք և հաճելի է գարունը Աջարիայում: Ամենուր բուրում են ծաղկած մագնոլիաները և կամելիաները: Իսկապես հրապուրիչ է Աջարիան գարնանը, իր բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, գյուղական զբոսաշրջիկության սիրահարների համար: Նման զբոսաշևջության սիրահարների համար կան շատ հնարավորություններ զբաղվել և յուրացնել հայկինգը, քեմփինգը, ժայռամագլցումը, գինեգործություն, օղու պատրաստումը, բուժիչ և հանքային ջրերի համտեսումը, տեղական խոհանոցի համտեսումը և գյուղական հյուրատներում գիշերօթումը:
Ամառը
Ամռանը`Աջարիայում շոգ եղանակները և Սև ծովի բազմերանգ լողափերը, հրապուրում են բազմաթիվ զբոսաշրջիկների: Բաթումի ծովափնյա գիծը, ինչպես նաև հանգստավայրերը` Կվարիաթին, Սարփին, Չաքվին և Քոբուլեթին, թեժ սեզոնին աչքի են ընկնում տարբեր զվարճանքի ու տուրիստական օբյեկտների բազմազանությամբ:
Աշունը
Աջարիա այցելելու համար աշունը լավագույն սեզոններից մեկն է: Արևոտ օրերը շարունակվում են մինչև ուշ աշուն և այս ժամանակահատվածը հաճախ “թավշյա սեզոն” են անվանում: Ծովափնյա մասում հանգստանալուց բացի աշնանը հետաքրքիր է նաև գյուղում հանգստանալը և գինու տուրիզմով զբաղվելը: Աշնանը լեռնային Աջարիայում սկսվում է խաղողահավաքը և զբոսաշրջիկները կարող են հնարավորություն ստանալ մասնակցելու գինու պատրաստման գործին:
Ձմեռը
Ձմռանը Աջարիայում ձեզ է սպասում նորաբաց լեռնադահուկային Գոդեձիի հանգստավայրը: Այն աչքի է ընկնում իր բնությամբ, մաքուր օդով, գեղեցիկ տեսարաններով և լավ սարքավորված դահուկային ուղիներով: Այցելուները, միանշանակ, իրենց այստեղ հանգստից կստանան անմոռանալի տպավորություններ :
Նորակառույց լեռնադահուկային հանգստավայր Գոդերձին բացվել է 2015 թվականի դեկտեմբերին: Բաթումից մինչև Գոդերձի ընկած հեռավորությունը ընդամենը 2 ժամվա ճանապարհ է: Հանգստավայրի ամենաբարձր գագաթը ծովի մակերեսից 2390 մետր բարձրության վրա է գտնվում, իսկ ամենացածր կետի հետ տարբերությունը կազմում է 690 մետր: Գոդերձիի տարածքում կարող եք մնալ հյուրանոցում կամ գյուղում գտնվող հյուրանոց-տներում, որտեղ կարող եք ծանոթանալ տեղի բանահյուսությանը, խոհանոցին և զգալ իսկական վրացական հյուրընկալությունը: Գոդերձիի անձեռնմխելի բնությունը և առատ ձյունը մեծ հաճույք կպատճառեն ինչպես դահուկորդներին, այնպես էլ մնացած բոլոր այցելուներին:
Հնարավոր չէ պատկերացնել հանգիստը Աջարիայում առանց փառատոնների: Դրանց բազմաթիվությունը` Ձեր անմոռանալի հանգստյան նախապայմանն է: Բաթումի Black Sea Jazz Festival-ը, որը ավանդաբար հուլիսին է անցկացվում, այս տարի առաջարկում է այնպիսի կատարողներ, ինչպիսին են` Jamiroquai, De La Soul, Joss Stone և այլն: Այնպես որ, Ձեր երաժշտական ճաշակի համար հոգ կտանի Քոբուլեթիի մոտ գտնվող համերգային սրահ „Black Sea Arena”-ն, որը ավանդաբար հյուրընկալում է աշխարհի աստղերին (Cristina Aguilera, Aerosmith, Scorpions, Goran Bregovich, Maroon 5 և այլ): Արվեստի այլ ուղղությունների երկրպագուները Աջարիայում կարող են մասնակցել BIAFF ֆիլմերի փառատոնին, “Գիշերային սերենադաներ” դասական երաժշտության փառատոնին, “Թոփուզ” անիմացիոն ֆիլմերի փառատոնին: Սակայն, ինչը վերաբերում է Աջարիայի գյուղի ավանդույթների և բնության հետ հաղորդության նախապայմանին, ապա այն ներկայացված է թռչունների դիտարկման ու գյուղական զբոսաշրջության փառատոնին` “Գանդագանա”-ին:
Աջարիայի ծովափնյա հանգստավայրերը գիշերային ակտիվ կյանքի անցկացման հիանալի տեղեր են: Ծովափնյա մասում տեղադրված գիշերային ակումբերը էլեկտրոնային երաժշտության հայտնի կատարողների և անմոռանալի գիշերների վայրեր են: Բարձրակարգ հյուրանոցներին կից սրճարանները, կենդանի երաժշտության երկրպագուների բազմերանգ ռեպերտուար են խոստանում: Գիշերը սրանով չի սահմանափակվում: Հոգնածությունը հանելու համար, կամ գիշերային ժամանցի շարունակման համար հյուընկալեք ծովափնյա գծում առկա բունգալոները կամ միջազգային ցանցի հյուրանոցներում առկա բարձրորակ կազինոները:
Եթե դուք ցանկանում եք ընտանիքով հանգստանալ, ապա մեր տարածաշրջանը ներկայացնում է տարբեր տեսակի հնարավորություններ: Առանց դելֆինների շոույի Ձեր ընտանիքի հանգիստը լիարժեք չի կարող համարվել, այդ պատճառով այցելեք Բաթումիի դելֆինարիումը, դիտեցեք ներկայացումը կամ լողացեք դելֆինների հետ և լիցքավորվեք դրական էներգիայով: Այնուհետև, անպայման այցելեք Քոբուլեթիի մոտ գտնվող “Ցիցինաթելա” ատրակցիոնների այգին, որը լի է է լավ ժամանց անցկացնելու բազմաթիվ միջոցներով: Սրան ավելացնում ենք դայվինգի, ջրային սպորտի տարբեր տեսակներ, ակվապարկի, ակվարիումի առկայությունը և համոզված ենք, որ ձեր ընտանիքի ցանկացած անդամի անմոռանալի հանգիստը այսուհետ կապված կլինի Աջարիայի հետ:
Պահպանվող տարածքների հարստությամբ և բազմազանությամբ Աջարիան առանձնահուտուկ տեղ է գրավում Վրաստանում: Այստեղ կարող եք տեսնել բնության ստեղծած այնպիսի ունիկալ դրվագներ ինչպիսիք են` Կոլխուրի անտառը և աշխարհի ամենաանձեռնմխելի կենդանի սֆագնումային տորֆի տարածքները: Աջարիայի պահպանվող տարածքներում առկա են զվարճանքի տարբեր միջոցներ` ծովային զբոսանք, ձիարշավ և այլ էքստրեմալ ակտիվություններ, որոնք կերաշախվորեն ձեր հանգիստը և դրական զգացմունքները: Պահպանվող տարածքների զգալի մասը գտնվում են ծովափնյա հանգստավայր Քոբուլեթիի մոտակայքում, դրանք են` “Իսպանիի ճաոբի”-ն, “Մտիրալա”-ն և “Կինտրիշի”-ն, իսկ իր կարգավիճակով ավելի նոր պահպանվող տարածք է համարվում Բաթումի մոտ գտնվող “Մաճախելա”-ն:
Աջարիան հարուստ է բնական լճերով և ջրվեժներով: Գեղեցիկ բնությունը և տուրիստական ինֆրակառուցվածքը` Ձեր անմոռանալի տպավորության երաշխիքն է: Մախունցեթիի ջրվեժը, որը գտնվում է Բաթումիից 28 կմ հեռավորության վրա, հնարավորություն է տալիս հագենալ բնությամբ այնպես, որ առավոտյան կարողանաք օգտագործել արևի էներգիան և արևի լոգանք ընդունել, իսկ երեկոյան կրկին վերադառնալ ծովափնյամերձ հանգստավայրերի ակտիվ կյանքին: Նրանց համար, ովքեր գերադասում են ավելի երկար ժամանակ մնալ վայրի բնության գրկում, խորհուրդ ենք տալիս վայելել վիթխարի լեռների միջև ընկած եղևնիներով և հաճարենիներով շրջապատված Կանաչ լիճը:
Բաթումիում 1912 թվականին հիմնադրվել է աշխարհի ամենամեծ և հարուստ բուսաբանական այգիներից մեկը: Այգին ներառում է Կոլխեթիի անտառի արգելավայրեր և բազմաթիվ տարբեր ֆլորիստական լանդշաֆտներ` Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Հիմալայների, Արևելյան Ասիայի, Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ամերիկայի, Մեքսիկայի և Միջերկրական ծովի:
Շոփինգի սիրահարների համար Բաթումին մեծ ընտրություն է առաջարկում: Եթե ցանկություն ունեք շոփինգի, ապա համատեղեք այն քաղաքի հետ ծանոթացմանը, օրինակ Մելաշվիլի, Մ.Աբաշիձե և Կ.Գամսաղուրդիա փողոցներով զբոսնելով: Միայն “Բաթումի մոլ”-ում (Գորգիլաձեի փողոց) և նորաբաց “Մետրո սիթի”-ում (Լեխ և Մարիա Կաչինսկիների փողոց) ձեզ են սպասում աշխարհում հայտնի բրենդները :
Վերջին տարիներին Վրաստանը հայտնի դարձավ իր դիզայներներով: Այս պրոցեսից հետ չի մնացել քաղաք Բաթումին: Այս քաղաքը իրավ դարձնել է էքսկլյուզիվ նորաձևության վայր: Բաթումիում կարող եք տեսնել վրաց դիզայներների բուտիկններ, որոնք կբավարարեն ցանկացած մարդու ճաշակը: Այցելեք Մեմեդ Աբաշիձեի փողոցը կամ Հիլտոն հյուրանոցի տարածքը և ինքներդ կհամոզվեք դրանում:
Եթե ցանկանում եք, որ հայրենիք վերադառնալուց հետո, Վրաստանում անցկացված օրերի դրական զգացմունքները ավելի երկար լինեն ձեզ հետ, ապա վրացական գինին և չուրչխելան անփոխարինելի են: Բազմազան վրացական գինիների տեսականիից խորհուրդ ենք տալիս տանել ձեզ հետ մեր տարածաշրջանին հատուկ վարդագույն գինի Չխավերին կամ Քեդայի Ցոլիկաուրին: Հենց նշված գինիների տեսակների ամբողջ բույրը զգալու համար է կարծես ստեղծված վրացական քաղցրավենիքը` չուրչխելան, որը պատրաստվում է խաղողի հյութից, ալյուրից և ընկույզից: Հին Բաթումիի փողոցներում գինու արտադրողների բազմաթիվ մառաններ կան, որտեղ ինչպես կանոն վրացական քաղցրավենիք էլ կա:
Եթե դուք ցանկանում եք համտեսել ավանդական ձևով և բնական բաղադրիչներով պատաստած վրացական արտադրատեսակները, ապա պետք է այցելեք ցանկացած հանգստավայրի տեղական շուկան, որոնցից ամենամեծը հանդիսանում է Բաթումի շուկան: Դուք կարող եք նվեր տանել ձեր բարեկամներին ու ընտանիքի անդամներին այն իսկական վրացական արտադրանքի համը, որը դուք վայելել եք այստեղ հանգստանալու ընթացքում: Տանը պատրաստված գինին, ճաճան /օղին/, վրացական պանիրների տեսականին, չիրը, մեղրը, վրացական դելիկատեսներ, ապրանքների այս կարճ թվարկությունը կհետաքրքրի ձեզ տեղական շուկայում:
Կարող ենք վստահ ասել, որ հյուրընկալությունը մեր ազգի հիմնական առանձնահատկությունն է: Մեզ մոտ հյուրը համարվում է Աստծո կողմից ուղարկված մարդ: Տանտիրոջ գլխավոր պարտականությունն է հյուրին հարգելը: Հյուրընկալության արտահայտության հիմնական ձևն է հյուրին բազմազան ճաշատեսակներով և գինով հյուրասիրելը: Հնում Աջարիայում ընդունված էր հեռու ճանապարհից եկող հյուրերի համար բակում հարմարավետ օթևան ստեղծել, որտեղ անպակաս էր ուտելիքն ու խմիչքները, իսկ անասունների համար`խոտը: Այս հատուկ ապաստարաններում գիշերները մոմ էին վառում, պառկելու և հանգստանալու համար մահճակալ կար ու ամեն անգամ գինի և ուտելիք էին ավելացնում: Ճիշտ այս ավանդույթների վրա է հիմնված այսօրվա վրացական հյուրընկալությունը:
Աջարիայի հոյակապ բնությունը, ֆլորայի ու ֆաունայի բազմազանությունը և հյուրընկալ բնակչությունը զբոսաշրջության համար լավագույն պայմաններ են ստեղծում: Մեր գյուղերում զբոսաշրջիկներին հնարավորություն է տրվում ներգրավվել տարբեր տեսակի գործունեության մեջ, ինչպիսին են`անասնաբուծությունը, թռչնաբուծությունը, այգեգործությունը, գինեգործությունը, մեղվաբուծությունը նաև ծանոթանալ ժողովրդական արհեստների տեսակներին, ձի հեծնել, որսի դուրս գալ, ձկնորսությամբ զբաղվել, կազմակերպել արշավներ, վայելել էկոլոգիապես մաքուր մթերքներից պատրաստված տեղական ճաշատեսակներ և ծանոթանալ տեսարժան վայրերին: Եվ իհարկե, սրա հետ մեկտեղ դուք կարող եք օթևանել գյուղի հյուրանոց-տներում, որոնք ինչպես ծովափնյա հանգստավայրերում, այնպես էլ լեռնային Աջարիայում բազմաթիվն են: -
Աջարիան հանդիսանում է խոհարարական ավանդույթներով ու բազմազանությամբ հարուստ Վրաստանի տարածաշրջաններից մեկը: Լեռնային միջավայրում ապրելակերպը և ծովափնյա առօրյան ստեղծել են յուրահատուկ խոհարարական ավանդույթներ, որտեղ գերակշռում են ինչպես կաթնամթերքներից պատրաստած, այնպես էլ`բանջարեղենից, մսեղենից ու ձկնեղենից պատրաստած ճաշատեսակները: Իսկ տեղական խոհանոցի թագուհին համարվում է աջարական խաչապուրին: Այն առանձնանում է ինչպես իր օրիգինալ ձևով, այնպես էլ յուրահատուկ համով: Եթե դասական խաչապուրին այլ ճաշատեսակների հետ են համտեսում, ապա աջարական խաչապուրին` լինելով կալորիաներով հագեցած կերակուր, փոխարինում է նախաճաշը կամ ճաշը: Ծովափնյա գոտում ապրող լազերը խմորին տվել են նավակի ձև, իսկ ձվի դեղնուցը խորհրդանշում է ծովը մայր մտնող արևը: Խոհարարության մեջ արևն ու ծովը իրար հետ ոչ ոք այսպես գեղեցիկ չի պատկերել:
Հեկտարներով ձգվող խաղողի այգիներ, բերքահավաք բազմաձայն երգի ֆոնի վրա և գինով լի կարասներ` հենց սա է Վրաստանը: Այո, այստեղ գինու նշանակությունը մեծ է: Բոլոր ընտանիքներում հաճույքով և հպարտությամբ կհյուրասիրեն լավագույն գինիներով: Վրացիների համար խաղողի այգին սուրբ է, իսկ գինեգործությունը` սիրված ավանդույթ: Երկիրը, որի բնակչությունը 3.5 միլիոնից մի փոքր ավելի է, ամեն տարի 150 միլիոն լիտր գինի է արտադրում:
Այս երկրի գինու մշակույթը ութ հարյուր տարվա պատմություն ունի, որը բազմաթիվ հնեագիտական հայտնագործություններն ու պատմական փաստերը են հաստատում: Ժամանակակից աշխարհում արդեն միաձայն ճանաչել են, որ Վրաստանը հանդիսանում է գինու հայրենիք: Ըստ վարկածնեից մեկի, անգլերեն “wine” բառը առաջացել է վրացերեն “ղվինո” բառից:
Հարկ է առանձին նշել կարասի գինին, որը Վրաստանում սկսել են արտադրել հազարավոր տարիներ առաջ: 2013 թվականին, այդ եզակի մեթոդին շնորհվեց Յունեսկոյի ոչ նյութական ժառանգության մշակութային հուշարձանի կարգավիճակ:
Այստեղ 500-ից ավելի տարբեր սորտերի խաղող է աճում, որոնցից պատրաստում են լավագույն որակի գինիներ: Վրացական գինու առանձնահատուկ և բացառիկ տեսակներն են` Չխավերի, Սափերավի, Ռքածիթելա, Քինձմարեուլի, Ցիցքա-ցոլիկաուրի, Խվանճկարա, Տվիշի, ՈՒսախելաուրի, Օջալեշի և այլն:
Վրացական սեղանը տարբերվում է ինչպես ուտեստների բազմերանգությամբ, այնպես էլ սեղանի ղեկավարման արվեստով, աըն ղեկավարում է թամադան: Վերջինս բացի նրանից, որ կառավարում է պրոցեսը, տարբեր թեմաների շուրջ կենացների նաև համապատասխան երգերի կատարմամբ, պատմությունների ու բանաստեղծությունների միջոցով պատասխանատու է սեղանի ադամների լավ ժամանցի համար: Ճիշտ է կենացները Կովկասի տարբեր վայրերում էլ են տարածված, սակայն թամադան հանդիսանում է միայն վրացական ֆենոմեն: Նույնը վերաբերում է գինեմատույցին, որը սեղանի կարևոր դեմքերից մեկն է և պատասխանատու է գինին լցնելու, լրացնելու համար: Ավանդաբար, թամադայի կողմից կարևոր է ալավերդիի փոխանցումը սեղանի այլ անդամներին: Թամադան արտոնություն է տալիս սեղանի այն անդամին, որը կշարունակի կենացի միտքը և կընդարձակի այն: Դուք կարող եք ստանալ դրա փորձը գյուղում առկա զբոսաշրջային տնտեսություններում, կամ տնային գինետներում, որոնք բազմաթիվն են ծովափնյա հանգստավայրերի մոտակայքում:
Ռիթմը, դինամիկան, երկրաչափական կարգը, դիսցիպլինան, էներգետիկան, համաչափ խմբայնությունը և ինդիվիդուալիզմը` այս բոլորը վրացական ժողովրդական պարն է: Վրացական պարը Վրաստանի պատմության մարմնավորումն է - մարտերի, զարգացման, խաղաղության, սիրո, զվարճության և տխրության հիանալի սինթեզ է: Արագընթաց և ճշգրիտ մենապարի կատարումները փոխարինվում են խաղաղ, սակայն եռանդուն խմբային պարով, սուսերի բախման կայծերը`կնոջ հանգիստ և թեթև կատարումներով:
Օտար աչքի համար վրացական պարը հիշեցնում է հոլիվուդյան ֆիլմերի համակարգչային հատուկ էֆեկտներով էքշեն տեսարաններ: Իրականում այս բոլորը ապշեցուցիչ իրականություն է: Այս պարերը ամբողջ աշխարհում մեծ հիացմունքով են գնահատում, այդ պատճառով էլ վրացական համույթները ամբողջ տարվա ընթացքում համերգներով հյուրընկալում են բազմաթիվ երկրներ: Եթե ուզում եք այս անմոռանալի տպավորությունը Աջարիայից ձեզ հետ տանել, ապա անպայման դիտեք տեղական պարերը` գանդագանան և խորումին:
Վրացական պոլիֆոնիկ երաժշտությունը, իր առանձնահատուկ ներդաշնակ հնչողությամբ աշխարհում մեծ համբավ ունի: 2001 թվականին վերջինիս Յունեսկոն շնորհել է “Աշխարհի ոչ նյութական ժառանգության մշակույթային հուշարձանի” կարգավիճակ: Այս երաժշտության եռաձայն կառուցվածքը դարեր ի վեր չի փոփոխվել և այն միչև այսօր կարելի լսել ամբողջ երկրի մասշտաբով` քաղաքում թե գյուղում, եկեղեցում, վանքում, թե տարբեր մշակութային միջոցառումների ընթացքում: Ավանդական վրացական սեղանը անհնար է պատկերացնել առանց այս երաժշտության: Այս հնչողությունը վրացիների գենետիկ կոդի մասն է և ամենից պարզ է փոխանցում մեր ժողովրդի բնավորությունը:
Առաջին դարում հիշատակված Գոնիո-Ափսարոս բերդ-ամրոցը ունի բացառիկ ռազմավարական դիրք: Այն պաշտպանում էր Ճորոխի և Աճարիսծխալիի կիրճերի մուտքերը, որոնք կապում էին Վրաստանի հարավ-արևմտյան ներքին շրջանները Սև ծովի ափամերձ շրջանների հետ: Հենց շնորհիվ իր այս դիրքի, Գոնիոյի բերդը դարձավ դեռ Հռոմեական կայսրության, այնուհետև Բյուզանդական և Օսմանյան կայսրությունների արևելյան սևծովյան ափերի հենարան միջնաբերդերից մեկը: Համապատասխանորեն բերդը կազմված է մի քանի շերտից` հռոմեական (մ.թ.ա. III-IV դդ.), բյուզանդական (VI-VII դդ.) և օսմանյան (XVI դ.): Գոնիո-Ափսարոսի պատմությունը սերտ կապված է արգոնավորդների առասպելի հետ: Հայտնի է, որ հենց այստեղ է Աիետ թագավորը` իր որդի Ափսարոսին թաղել, որին փախուստից հետո սպանել էր Յասոնը: Այստեղ է թաղված Քրիստոսի 12 առաքյալներից մեկը` Մատաթիա առաքյալը:
Կամարակապ կամուրջները հանդիսանում են Աջարիայում ամենալավ պահպանված նյութական-մշակութային հուշարձաններից մեկը, որոնք հաճախ հանդիպում են ինչպես ծովի ափամերձ շրջաններում, այնպես էլ լեռնային մասում: Դրանց մեծ քանակը կառուցվել են IX-XII դարերում: Կամուրջների հիմնական նշանակությունը եղել է Վրաստանից դուրս եկող առևտրական ուղիների միմիանց հետ միացումը: Աջարիայի կամուրջները ծառայել են հյուսիսային Կովկասի և Փոքր Ասիայի երկրների առևտրական ուղիները հարավային երկրների հետ կապելու համար: Պահպանված հուշարձաններից ուշադրության արժանի են Դանդալոյի, Փուրտիոյի, Մախունցեթիի և Միրվեթիի կամարակապ կամուրջները:
Աջարիայում հաճախ կհանդիպեք տարբեր ժամանակաշրջանի բերդ-ամրոցներ սկսած I դարից վերջացած մոտ անցյալով: Դրանցից իր պատմական նշանակությամբ և գտնվելու դիրքով ամենաաչքի ընկնողներն են` Սև ծովի ափին կառուցված, իր գեղեցիկ տեսարաններով հայտնի “Պետրա”-ն և Աջարիայի լեռնային գոտում հիասքանչ բնության մեջ գտնվող “Խիխանի”-ն:
“Պետրա” բերդաքաղաքը գտնվում է ծովափնյամերձ հանգստավայր Ցիխիսձիրիում: Յուրահատուկ ռազմավարական և առևտրա-տնտեսական դիրքով աչքի ընկնող այս բերդը կառուցվել է VI դարում Հուստինիանոս բյուզանդական կայսեր հրամանով:
“Խիխանի” բերդը կառուցվել է XII-XIII դարերում ծովի մակերեսից 2635 մետր բարձրության վրա: Այն սերտ կապված է Թամար թագուհու գահակալման ժամանակաշրջանի հետ, այդ պատճառով էլ հաճախ անվանում են “Թամարի բերդ”: Բերդի ռազմավարական դիրքը հնարավորություն էր տալիս առաջինը իմանալ թշնամիների ներխուժումների մասին: Ներխուժումների ժամանակ այն հաճախ հանդիսացել է վրաց թագավորների ապաստարանը, այդ իսկ պատճառով էլ մինչև մեր օրերը պահպանվել է այն ժամանակվա եկեղեցին, հացի փուռը և գինու մառանը: